Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուսաննա Հարությունյան. «Մեր երկրներից շատերը համագործակցում են Արեւմուտքի հետ, բայց ոչ միմյանց հետ»

Հուլիս 09,2018 13:45

ՀԲԸՄ գրասենյակում հուլիսի 9-ին տրվեց Gaiff Pro ծրագրի  մեկնարկը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ հետխորհրդային բոլոր երկրների կինոոլորտներում կարող են լինել նույն խնդիրները: «Այնպես է պատահել, որ մեր  երկրներից շատերը համագործակցում են Արեւմուտքի հետ, բայց  ոչ միմյանց հետ… Ռուսական կինոն, եթե Հայաստանում հայտնի է, ապա ղազախականի մասին նույնը չենք կարող ասել»,-նշեց տիկին Հարությունյանը:

Նա հավելեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրները բաժանվել են, եւ յուրաքանչյուրն ապրել է իր կյանքով, ու հիմա այդ բացը լրացնելու համար  Gaiff Pro ծրագիրն իր առաջ նպատակ է  դրել վերականգնել մշակութային կապերը, գծել ուղիներ` կինոյի զարգացման ընդհանուր հեռանկարների եւ համագործակցության  համար:

Սուսաննա Հարությունյանն ափսոսանք հայտնեց, որ ԱՊՀ երկրներում ստեղծված շատ ֆիլմեր չեն հասնում  հայ կինոհանդիսատեսին, ինչպես հայկականը հաճախ նրանց չի հասնում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031