«Երկար ուսումնասիրել եմ այդ հարցը: Գեղարդի սրբացման առանցքը հետեւյալն է՝ դրա վրա թափվել է Քրիստոսի արյունը՝ աստվածամարդու արյունը…,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հասարակական շրջանակներում քննարկվող հարցին, թե ինչու առարկան, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը, դարձել սրբություն եւ մասունք, ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը:
Նա նշեց, որ նույն սկզբունքով սրբացվել է նաեւ խաչը, որի վրա խաչվել է Քրիստոս. «Խաչափայտի կտորներն այսօր համաքրիստոնեական սրբություններ են»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2069742463044258/%20;
Կարդացեք նաև
«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողներ հետ հանդիպմանը նույն հարցադրմանն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: «Ինձ համար տարօրինակ է նման շեշտադրում անողների ընկալումը»,-ասաց Տեր հայրը:
Ապա նա էլ շեշտեց, որ գեղարդի վրա հեղվել է աստվածամարդու արդյունը. «Խաչափայտը, փշէ պսակը եւ նիզակը, որը մխճվել էր նրա կողը, չէին կարող լինել պարզապես մի ինչ-որ առարկա եւ չէին կարող չսրբագործվել»: Տեր Ասողիկը հայտնեց, որ նշյալ պատճառով այդ առարկաները սրբազան մասունքներ են դարձել եւ տարբեր ժամանակներում սփռվել քրիստոնեական աշխարհում: Հիշեցնենք՝ վերջին օրերին աղմուկ էր բարձրացել, թե սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել:
https://www.facebook.com/aravot.am/videos/2069780726373765/%C2%A0
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ