Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հուսամ՝ ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է. Արմեն Աշոտյան

Հուլիս 09,2018 12:13

Լրատվական աղմուկի և օրվա PR-ի մեջ հասարակության ուշադրությունից վրիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշումը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը:

Ասենք, որ այս որոշումը և սպասված էր, և ուշացած: Խնդրի կարևորության մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղել եմ դեռ մայիսի 23-ին:

Նշված համաձայնագիրը անցումային կարգավորումներով ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և մեկուկես ամիս անց նրանով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը վերջապես ձևավորվեց: Փոխվարչապետերից հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը:

Կարևորում եմ այս որոշումը թե գործնական, այն է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թղթերի տրցակից գործողությունների վերածելու, թե քաղաքական՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, տեսակետներից:

Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ զարմացա, որ ի տարբերություն նախորդ նման հանձնաժողովի, որը ղեկավարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և որի կազմում Ազգային Ժողովից ներկայացված էի ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, այս անգամ խորհրդարանից որևէ մեկը ներգրավված չէ այս աշխատանքներում:

Ավելորդ չէ հիշեցնել, թե ինչպիսին է խորհրդարանի առաքելությունը այս համաձայնագրի արդյունավետ իրագործման մեջ՝

1. Ակնկալվող բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների քննարկում և ընդունում
2.Խորհրդարանական վերահսկողություն
3. ԵՄ-Հայաստան խորհրդարանական Գործընկերության հանձնաժողովի ստեղծում
4. Համաձայնագրի լիարժեք և արագ վավերացում և ազգային, և եվրոպական մակարդակներում:
5. Հանրային իրազեկում
6. Հասարակության ներգրավում

Հուսամ, ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարևորությունը և ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031