Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացառել վարկանիշային ընտրակարգը և անցնել ընտրությունների ամբողջական համամասնակական համակարգին. ՀԴԿ

Հուլիս 09,2018 12:04
hdk

ՀԴԿ առաջարկները

Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ

Հաշվի առնելով, որ արտախորհրդարանական ուժերը դեռևս չեն ներգրավվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին,  Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նպատակահարմար է գտնում այս փուլում հրապարակել մեր կարծիքով ամենաառանցքային մի քանի փոփոխություններ:

Դրանք հետևյալն են.

  1. Բացառել վարկանիշային ընտրակարգը և անցնել ընտրությունների ամբողջական համամասնակական համակարգին:
  2. Բացառել ընտրություններին մասնակցության համար գրավադրման պայմանը, փոխարենը ներդնելով ստորագրահավաքի ինստիտուտը՝ 10000-15000 ստորագրությամբ: Ցանկացած կուսակցություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կարգով, ազատորեն իրավունք պետք է ունենա մասնակցել ընտրություններին:
  3. Վստահված անձանց և դիտորդների իրավունքները պետք է հավասարեցված լինեն հանձնաժողովի անդամի իրավունքներին՝ բացառությամբ քվեարկության իրավունքը:
  4. Ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն բացառապես գործող իշխանության միջոցով և իրենք էլ կրեն դրանց գործունեության պատասխանատվությունը: Դրանք պետք է լինեն խիստ մասնագիտացված մարմիններ:
  5. Ընտրական հանձնաժողովի անդամը պետք է պետության կողմից գործուղվի համապատասխան ընտրատարածք պատահականության սկզբունքով՝ ընտրություններից 2 օր առաջ:
  6. Ընտրակաշառքը, դրա դրսևորումը ցանկացած «փաթեթավորմամբ»` նվեր, բարեգործություն, տարատեսակ խնդրանքների բավարարում, պետք է քրեական օրենսգրքում ամրագրվի որպես պետական ծանր հանցագործություն:
  7. Կուսակցությունների համար համամասնական ցուցակով շեմը 5-%-ից պետք է իջեցնել 3%-ի, իսկ կուսակցությունների դաշինքի շեմը՝ 7%-ից 5%-ի:

09.07.2018թ.

ՀԴԿ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031