Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ եւ Հայաստանի ռեկորդներ՝ լողի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հուլիս 09,2018 11:17

Ֆինլանդիայում ավարտվեց լողի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից գերազանց հանդես եկան մեր երկու առաջատարները՝ Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը:

Արթուրը 50 մետր դելֆին՝ 0.25,52 (Հայաստանի նոր ռեկորդ) եւ 100 մետր ազատ ոճերում՝ 0.51,84 արդյունքով Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի Բ վարկանիշ ձեռք բերեց: Միջազգային կարգի սպորտի վարպետ պատանին նաեւ Ա կարգի վարկանիշ եւ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճեց 50 մետր ազատ ոճում՝ մրցատարածությունն անցնելով 0.23,84 վայրկյանում:

Լողի հայկական դաշնությունից մեզ տեղեկացրին, որ սա Հայաստանի լողի պատմության մեջ առաջին դեպքն է, որ հայաստանցի մարզիկը Ա կարգի վարկանիշ է նվաճում:

Մեր աղջիկների առաջատար Վարսենիկ Մանուչարյանը Ֆինլանդիայում ՀՀ նոր ռեկորդ գրանցեց 50 մետր դելֆին լողաոճում: Հիմա այն հավասար է 0.29,96-ի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031