ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 780 դեպք, որից 507-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 192 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 36 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
ՀՀ ԱԻՆ