Այսօր, հուլիսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանն էր, ով դանակահարվել է իր տան բակում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանվածը հովիվ էր և սպանության կատարելու կասկածանքով կա արդեն անձ, ում ոստիկանները որոնում են և կասկածյալը սպանվածի համագյուղացին է:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում