Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմացած Արոնոֆսկին վարդավառ «խաղաց»

Հուլիս 08,2018 23:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ոսկե ծիրանի» այս տարվա պատվավոր հյուրերի թվում է աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր, կրկնակի օսկարակիր Դարրեն Արոնոֆսկին:

Նա «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ բեմ դուրս եկավ եւ ասաց, որ հաճախ իր ֆիլմերի մասին մտածելիս, կարծում են, որ ինքն ագրեսիվ է հանդիսատեսի հանդեպ, սակայն իրականում ինքը սիրող հարազատներ է ունեցել:

Օսկարակիր կինոռեժիսորին նաեւ զարմացրել էր նաեւ Հայաստանում նշվող Վարդավառը: «Երեւանում իմ հետեւից ընկան ութ տարեկան երեխաներ, դույլերով ջրով: Հետո ինձ բացատրեցին, որ դա ջրի տոն է, դրանով մեղքերն են մաքրում, ինչը շատ լավ է»,-ասաց նա՝ ջուր ցողելով փառատոնի կազմակերպիչների, մասնավորապես Հարություն Խաչատրյանի վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031