Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանական «Ոսկե ծիրանը» հանրահայտ մարդկանց է մեկտեղել

Հուլիս 08,2018 20:32

Հուլիսի 8-ին արդեն 15-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան փառատոնը: Փառատոնի բացման ֆիլմն է Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունը», փառատոնը կփակվի Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանողը» ֆիլմով: Ավելի վաղ կայացել էր փառատոնի տասնհինգ տարիների պաստառների ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում:

Նախ փառատոնի հյուրերը հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, կարմիր գորգը նույնպես փառատոնի մեկնարկի պարտադիր պայմաններից է: Բուն բացումը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այս տարի փառատոնի սկզբնական հատվածը վարում էին օպերային սիրված երգչուհի Հասմիկ Պապյանը եւ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, այնուհետեւ՝ երիտասարդներ:

Հայտնի է, որ փառատոնի խաղարկային ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին, վավերագրական ֆիլմերի ժյուրին՝ հանրահայտ Ճաո Լյանը, անդամները նույնքան հայտնի մարդիկ են:

Ի թիվս այլ հայտնիների, «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի թվում են՝ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր Դարեն Արոնոֆսկին, նաեւ ռեժիսորներ Ջանֆրանկո Ռոզին, Շոն Բեյքերը, Ուլրիխ Զայդլը: Վերջինս «Ոսկե ծիրանում» արդեն «հնաբնակ» է:

Փառատոնն իրենց ներկայությամբ պատվել են ՀՀ նախագահն ու վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փառատոնի հյուրերին ողջունեց ոչ թե ֆեյսբուքյան «լայվով», այլ կինեմատոգրաֆիկ ձեւաչափով՝ տեսաուղերձով: Փառատոնի մշտական գլխավոր աջակիցն է «Վիվա Սել ՄՏՍ»-ը:

«Ոսկե ծիրանին» յուրատեսակ շունչ հաղորդեցին «Հովեր» երգչախումբը եւ «Գողթ» խումբը :

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031