Հուլիսի 8-ին, ժամը 16:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Սպիտակ հատվածի 12-րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ ուղևորները՝ Ա. Ա.-ն (1961 թ.), Հ. Հ.-ն (1958 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով, իսկ փրկարարները շտաօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ:
Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ՀՀ ԱԻՆ