Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե կազինոյի հաճախորդներին օվերդրա՞ֆտ տրամադրվի

Հուլիս 08,2018 17:37

Տարիներ շարունակ և հատկապես վերջին տասնամյակում քաղաքացիները ոչ թե բարձրաձայնում, այլ բղավում էին, որ բյուջեի միջոցները մսխվում են, սփյուռքի հայրենակիցների տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին:

Բարձրագույն իշխանությունում այդ ամենը քար լռության է մատնվել:

Թավշյա հեղափոխությունից հետո ամեն օր, եթե ոչ ժամ առ ժամ բացահայտվում է մի նոր փոթորկալի թալան:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը մի թեթև սեր է ունեցել կազինոյի հետ և ստիպված տրամադրված վարկային գծից գումար է վերցրել…:

Ի դեպ, կազինոներ հաճախել դեռ չի նշանակում հաղթած դուրս գալ և գումար բերել ու ներդրում կատարել «Հայաստան» հիմնադրամի հաշվարկային հաշվին: Եթե այդպես լիներ, մերոնք կարգին խաղացող լինեին, Մոնտե Կառլոյից և Բադեն-Բադենից որքա՜ն գումար կբերեին ի շահ Հայաստանի Հանրապետության բարգավաճման:

Ամեն դեպքում հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը 1 մլն. դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և չի կալանավորվել: Բնականաբար հարց է ծագում` ինչպե՞ս պետք է վերականգնվի գրավ դրված գումարը, եթե նա այլևս կազինո չհաճախի:

Կարծում եմ հետայսու պետք է աջակցել կազինո հաճախող Արա Վարդանյանին և նման հակումներ ունեցող մեր մյուս հաճախորդներին, որպեսզի նրանց տրամադրվի օվերդրաֆտ` վարկային գիծ:

Հավանաբար մեր երկրի 7 մլրդ. ԱՄՆ դոլար արտաքին պարտքի ծախսային որոշ մաս առանձին հոդվածներով հատկացվել է կազինոներին ու գիշերային ակումբներին, որպեսզի իշխանավորները քրտնաջան աշխատանքից հետո մի փոքր լիցքաթափվեն:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031