Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյան. Հայաստանից ՄԻԵԴ գործուղվող փաստաբանը պետք է չլինի կառավարության կողմից, այլ օբյեկտիվ և անկողմնակալ. «Ժամանակ»

Հուլիս 07,2018 11:41

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ՝ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարը հրաման է ստորագրել հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:

Համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո առաջիկայում կհայտարարվի մրցույթ, որը կհրապարակվի Հրապարակային ծանուցումների, արդարադատության նախարարության, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքերում: Մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներից լավագույն երեքը կներկայացվեն Եվրոպայի խորհուրդ՝ ընտրություն կատարելու համար։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով ՄԻԵԴ ուղարկված բազմաթիվ գործերով փաստաբան է, նշեց, որ Հայաստանից ՄԻԵԴ գործուղվող փաստաբանը պետք է չլինի կառավարության կողմից, այլ օբյեկտիվ և անկողմնակալ։ «Եթե մեխանիզմի մեջ կա, որ տվյալ մարմինը կարող է այդ փաստաբանին հետ կանչել, նշանակում է փաստաբանը կախված է այդ մարմնից և չի կարող այդ մարմնի շահերի դեմ գործել։ Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի, եթե միջազգային կազմակերպությունները կամ Եվրոպական դատարանն ընտրի փաստաբանին։ Ճիշտ կլինի, որ թեկուզ նախարարությունը մրցույթ է հայտարարում, միջազգային կազմակերպությունները վերջնական ընտրեն, որպեսզի հետագայում այդ փաստաբանների վրա կառավարությունն ազդեցություն չունենա։ Այնտեղ պետք է ուղարկել այնպիսի փաստաբանների, ովքեր իրենց իրավաբանի անկողմնակալությունը չեն փոխի ինչ-որ մեկի պատվերի հետ։ Ինչքան էլ ցավալի է, բայց Հայաստանի դեմ պետք է բազմաթիվ վճիռներ կայացվեն, քանի որ երկար տարիներ ՀՀ-ում օրենքն ու արդարադատությունը չեն աշխատել»,- իր խոսքն ամփոփեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031