17։30-ին արտահերթ ավագանու նիստ էր նշանակված՝ Կապանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի հրաժարականը քննարկելու համար։
Կապան համայնքի վարչական ղեկավարները բոյկոտեցին ավագանու նիստը և քաղաքապետին թույլ չէին տալիս դուրս գալ աշխատասենյակից:
Նրանք եւ համայնքապետարանի աշխատակիցները ասում էին, որ բոլորն արդեն աշխատանքից ազատման դիմումները գրել են, եթե համայնքապետը դուրս գա իրենք էլ դուրս կգան։ Նիստը չկայացավ։
Ավագանու ներկա անդամները որոշեցին լսել նաև իրենց բացակա 5 անդամների կարծիքը և երկուշաբթի ժամը 16:00-ին հայտնել վերջնական որոշումը։
Թեև ներկաների մեծամասնությունն ասաց, որ հարգում է համայնքապետի որոշումը և կողմ կքվեարկի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում