Ֆրանսիայի չեմպիոն «Պաղի Սեն Ժեղմենի» (ՊՍԺ-ի) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դարձել է իրենց ակումբի խաղացող: Պայմանագիրը ստորագրվել է մեկ տարով՝ հետագայում եւս մեկ տարի երկարաձգելու հեռանկարով:
«Մեծագույն երջանկության զգացումով եմ միանում ՊՍԺ-ին, – ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է 40-ամյա լեգենդար դարպասապահը: – Կարիերայումս առաջին անգամ եմ հեռանում իմ երկրից եւ միայն այսպիսի ամբիցիոզ նախագիծը կարող էր ինձ ստիպել այսպիսի որոշում կայացնել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ