Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը Հայաստանում է՝ Creative Armenia մշակութային հիմնադրամի տարեդարձի առիթով: Նա Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած միջոցառման ժամանակ լրագրողներին հայտնեց, որ աջակցում է հիմնադրամին, որի նպատակն է հայտնաբերել, զարգացնել եւ աջակցել ստեղծարար տաղանդավոր արվեստագետներին:
Արսինե Խանջյանն ասաց, որ կփորձեն մշակութային համատեքստում «դրսի» հետ համագործակցության ուղիներ գտնել, աջակցել, որ հայ արվեստագետներն ընդգրկվեն նաեւ միջազգային տարբեր ծրագրերում:
Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանն ընդգծեց, որ մեկ տարի առաջ հիմնադրված Creative Armenia-ի նպատակն է մշակութային զարթոնքը. «Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, էրիկ Իսրայելյանի եւ մի խումբ արվեստագետների հետ ընդունեցինք այս նպատակը»:
Նա նշեց, թե իրենց պատկերացմամբ, ինչ է նշանակում մշակութային զարթոնք. «Մենք ուզում ենք որ հայկական ֆիլմերը ստանան մրցանակներ միջազգային փառատոներում, բայց նաեւ հաջողություններ ունենա կոմերցիոն շուկայում՝ միջազգային ասպարեզում, մենք ուզում ենք մեր երաժշտությունը լսել աշխարհի բարձր բեմերից, բայց նաեւ նկուղներում, փաբերում, մենք ուզում ենք, որ աշխարհը ճանաչի Հայաստանը որպես փոքր, բայց հզոր ստեղծարար երկիր»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
էհ, հի՛մա փրկուեցաւ մշակոյթը Հայաստանում…
(իսկ տարեդարձը որ տօնում են, որեւէ բան արտադրե՞լ են անցած տարուայ ընթացքին…)