Creative Armenia հիմնադրամի տարեդարձին մասնակցում էր նաեւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Նա ասաց, որ Հայաստանում է՝ Կարին Հովհաննիսյանին եւ Creative Armenia-ի թիմին քաջալերելու համար: Նշեց նաեւ, որ ի թիվս այլ նախագծերի, Կարինի հետ ֆիլմի վրա են աշխատում, որի մասին դեռեւս ձեռնպահ մնաց մանրամասնել;
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչ զգացողություն ունի հետհեղափոխական Հայաստանում: Սերժ Թանկյանը նշեց, որ տպավորված է վերջին գործողություններից, որոնք արվում են կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: «Շատ ոգեւորված եւ ուրախ եմ, որ նոր կառավարությունը այս թափով, եռանդով, հավասարակշռությամբ շարունակում է աշխատել: Ես այստեղ եմ իրենց կողքին կանգնելու եւ նեցուկ լինելու համար»,-ասաց Թանկյանը:
Նրա հետ Ամուլսարի վերջին օրերի զարգացումների մասին էլ խոսեցինք, երբ խնդիրը կրկին շեշտադրվել է: «Բնապահպանական առումով որեւէ հանքարդյունաբերությունը չի կարող դրական անդրադառնալ երկրի ջրի վրա, բնակչության համար, հանքարդյունաբերությունը իբրեւ բիզնես հին ձեւ է, պետք է գտնվեն ավելի խելացի եղանակներ, չկառչենք հին ձեւերից: Նույնիսկ լավագույն եղանակով հանքարդյունաբերությունը կվնասի շրջակայքը: Հուսանք, որ ինչ-որ կերպ բարդ իրավիճակից կձերբազատվենք»,- Aravot.am-ին հայտնեց ռոք երգիչը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
այդ պատրաստուելիք ֆիլմի մասին այլ առիթներով նա խօսել է… դա իր, Պարոն Թանկեանին հեղինակելիք ֆիլմն է լինելու… «թաւշյա յեղափոխութեան» մասին… հետաքրքիր է որ յանկարծ չի ուզում այդ մասին խօսիլ…
այսպիսի մարդոց համար, Հայաստանը իրենց անձնական հաճոյքին եւ քմահաճոյքին ծառայող խաղավայր է.