Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերից» Մարտիրոս Հակոբյանը հիվանդանոցում է

Հուլիս 06,2018 17:35

Դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստն այսօր սկսվեց առանց ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի՝ «Դեդ»-ի: Նա տեղափոխվել էր հիվանդանոց՝ «ձախ վերջույթների սուր թրոմբոզ» ախտորոշմամբ: Նիստին ներկայացել էր ամբաստանյալներից Արամ Հակոբյանը, որի բացակայության պատճառով նախորդ նիստը հետաձգվել էր:

«Առանց բժիշկների թույլտվության՝ նա եկել է նիստին, թեեւ վիճակը լավ չէ: Նա շատ ծանր է տարել, որ իր չներկայանալու պատճառով նիստը հետաձգվել է, այն էլ այն դեպքում, երբ ընկերների՝ խմբի մյուս անդամների խափանման միջոց կալանքը փոխելու հարցը պետք է քննարկվեր»,-իրավիճակն այսպես բացատրեց Արամ Հակոբյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը։

Ապա պաշտպանական կողմից միջնորդություններ ներկայացվեցին՝ ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Ըստ պաշտպանների՝ փորձաքննությունը կհաստատի՝ իրենց պաշտպանյալների առողջական խնդիրները համատեղելի՞ են կալանքի հետ, թե ոչ: Այդ հիմքով նրանք պատրաստվում են Իրիցյանի եւ Թամրազյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնել: Նախորդ այդպիսի միջնորդությունները, որոնց հիմքում չկային դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներ, մերժվել էին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031