Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուժողն ասել է, որ Էդուարդ Բաբայանի կողմից հարված չի եղել». Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 06,2018 16:47

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում գնահատականներ հնչեցնել  «Օլիմպավան»-ում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի» նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ գրանցված դեպքի եւ նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կալանավորման մասին:

«Ես ձեզ հորդորում եմ՝ հիմք ընդունեք տուժողի հայտարարությունը, այլ բան չեմ կարող ասել: Տուժողն ասել է, որ Էդուարդ Բաբայանի և այլ անձի կողմից հարված չի եղել»,-ԱԺ-ում այսօր լրագրողներին ասաց Նաիրա Զոհրաբյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2064840696867768/

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ Բաբայանին ճանաչում է որպես զուսպ անձնավորության. «Մարզիկները զուսպ են ու չխոսկան»:

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե ԱԱԾ-ի գործողությունների սլաքները, փաստորեն, «Ծառուկյան» դաշինքին են ուղղվում, Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Որեւէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն օրենքից բարձր չպետք է լինի»:

 

https://www.facebook.com/aravot.am/videos/2064843190200852/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Տիկին Նաիրա Ես կցանկանայի որ դուք հետամուտ լինեք,որ կամ տուժողը դատվի սուտ մատնության համար և խիստ կամ ծեծողները դատվեն, այլ ընդացքը գոնե ինձ կհուշի որ ծեծ եղել է

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031