Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրբ Գեղարդը անխաթար է և անվնաս. Վահրամ քահանա Մելիքյան

Հուլիս 06,2018 16:43

Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի: Այս մասին այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներին ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը: Ցուցարարները պնդում էին, որ այն վաճառվել է: Ցուցարարների հարցին, թե ով է Գեորգի Պոլտավչենկոն, ինչո՞ւ է տրվել այդ քաղաքապետին, հոգևորականն ասել է, որ ինքը չի պատասխանում ցուցարարներին: Նշենք, որ  Գեորգի Պոլտավչենկոն Սանկտ Պետերբուրգի քաղաքապետն է:

Լրագրողների հետ զրույցում իր հայտարարության վերաբերյալ պարզաբանում տալով՝ Մայր Աթոռի դիվանապետն ասել է. «Եկեղեցիների շփման պրակտիկայում գոյություն ունի մասունքների փոխանակման փորձառություն, մասունքներ մենք ունեցել ենք Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանից, կաթոլիկ եկեղեցին առաքյալների մասունքներ է բերել, Նեապոլից Գրիգոր Լուսավորչի մասունքը բերվեց, այո, ռուս եկեղեցու պետի խնդրանքով Գեղարդից մի փոքրիկ հատված է նվիրվել: Սա իրականություն է»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։

Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031