Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաներ Աքչամ կը յաջողի ապակողմնորոշել իր լսարանը եւ յայտնուիլ Հայոց Ցեղասպանութեան դատին զօրակցողի դիրքերուն վրայ… «Եռագույն»

Հուլիս 06,2018 16:19

«Եռագույն». Հայոց Ցեղասպանութեան ճանաչում՝ առանց յստակօրէն բնորոշելու Թուրքիոյ պատասխանատուութիւնը հայ ժողովուրդի հատուցման դատի խնդրին մէջ եւ յատկապէս առանց ընդունելու սկզբունքը մեր հողային իրաւունքներուն անբովանդակ ատենամարզանք է եւ բացայայտ չարաշահութիւն:

Այս անգամ եւս — եւ այս մէկը Երեւանի սրտի՛ն վրայ — Թաներ Աքչամ կը յաջողի ապակողմնորոշել իր լսարանը եւ յայտնուիլ Հայոց Ցեղասպանութեան դատին զօրակցողի դիրքերուն վրայ…

Յաջողապէս փախուստ տալով հարցին էութենէն, ան կ՛ըսէ.

«…Պատմաբանը Թուրքիայի ժողովրդավարական եւ ներքին խնդիրները կապում է Հայոց Ցեղասպանութեան հետ: Աքչամի կարծիքով Թուրքիայի կողմից միայն ներողութիւն խնդրելը բաւարար չէ: Պէտք է փոխհատուցման մեխանիզմներ մտածել, սակայն այդ մասով դժուարանում է որեւէ յստակ բան ասել:

Ոչնչացրածը նոյնութեամբ վերադարձնելն անհնար է: Ես չեմ կարող պատասխանել թէ ինչ պէտք է լինի փոխհատուցման չափանիշը: Այս հարցը պիտի քննարկուի երկու պետութիւնների միջեւ: Երանի թէ արդէն այդ թեմային հասած լինէինք եւ քննարկման առարկան դա լինէր », նշեց Աքչամը: (ՀՅԴ Բիւրոյի Պաշտօնական Կայք):

Իրականութեան մէջ, Աքչամի այս խօսքերը ուրիշ բան չեն, եթէ ոչ խուսափողական հռետորաբանութիւն: Թաներ Աքչամ բացէ ի բաց — եւ մե՛ր մամուլի էջերէն — ժխտած է հայ ժողովուրդի հողային իրաւունքներու իրաւացիութիւնը: Փոխհատուցման խնդրին մէջ, ան տեւաբար կ՛ապաւինի անորոշ եւ վերացական եզրերու օրօրելով հայ հանրութիւնը եւ բարեմիտ համակիրներ հաւաքելով ամէնուրեք:

Սուտ է նաեւ «ուրուական»ի իր բնորոշումը: Գիտական ամպիոններու վրայ, Թաներ Աքչամ հետեւողականօրէն կը խուսափի թուրք ժողովուրդը Հայոց Ցեղասպանութեան ոճրի որպէս լիարժէք պատասխանատու մատնանշելէ: Ընդհակառակն ան հետեւողականօրէն կը փորձէ Ցեղասպանութեան ոճրին ամբողջ մեղքը փաթթել քանի մը ծայրայեղական երիտթուրք ղեկավարներու վզին պնդելով, որ անոնք առեւանգած էին իշխանութիւնը 1915ի նախօրեակին եւ կը գործէին առանց իսկապէս ունենալու ժողովուրդի լիազօրութիւնը:

 

Կարօ Արմենեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031