Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ծրագիրն աջակցում է Հայաստանի ագրոարդյունաբերական ընկերությունների և եվրոպական շուկայի միջև կապի հաստատմանը

Հուլիս 06,2018 15:37

Հուլիսի 4-ին «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը Հայաստանում նոր ծրագիր գործարկեց, որը նպատակ ունի բարելավել Հայաստանի ու այլ Արևելյան գործընկեր երկրների փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ-ներ) մրցունակությունը, ինչպես նաև կապել նրանց միջազգային և ԵՄ շուկաների հետ:

«Արևելյան գործընկերություն. առևտրային գործունեության պատրաստություն – EU4Business-ի նախաձեռնություն» ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2018թ.-ի մարտին՝ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ համատեղ իրականացվող ագրոարդյունաբերության ոլորտում գործող ՓՄՁ-ների շրջանում անցկացված հարցումով:

Հիմնվելով հարցման, ինչպես նաև ծրագրի մեկնարկային փուլի ընթացքում բացահայտված արդյունքների վրա՝ առանձնացվել է երեք առաջնային արժեշղթա՝ դեպի ԵՄ արտահանման ներուժի տեսանկյունից ծրագրային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Դրանք են՝ վերամշակված մրգի ու բանջարեղենի, չորացրած մրգի ու բանջարեղենի և բուսական թեյի արժեշղթաները: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուսումնասիրված ընկերությունների 25%-ն արդեն իսկ արտահանում է իրականացնում դեպի ԵՄ, իսկ 32%-ը հետաքրքրված է ԵՄ շուկա մուտք գործելու հարցում:

Առանձնացված ապրանքային խմբերի համար նույնպես իրականացվել է արժեշղթայի վերլուծություն, որի արդյունքները ներկայացվել և քննարկվել են միջոցառման ընթացքում:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031