Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը

Հուլիս 06,2018 15:21

2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ: Համաձայն դրան, վերացվել է  բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը: Կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված  նորակոչիկին իրավունք է վերապահվում առանց որևէ խոչնդոտի ծառայել այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում:

Որպես հավելում նշենք, որ նոր կարգն արդեն իսկ կիրառվում է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018թ. ամառային զորակոչի ընթացքում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031