Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուզում եք ասել՝ ջհանդա՞մ, որ զինվորների մեջ կան նաեւ սպաներ». Վիգեն Սարգսյանը՝ Բագրատյանին

Հուլիս 06,2018 15:16

ԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստում այսօր «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանի կողմից քննարկման ներկայացվեց խմբակցության առաջարկներից մեկը՝ արգելել, որպեսզի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում լինեն սպաները: Ըստ Բագրատյանի՝ սպաները ճնշում են գործադրում զինվորների վրա եւ վերահսկում, թե ում են ընտրում:

Աշխատանքային խմբում ՀՀԿ ներկայացուցիչ, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին առաջարկը դուր չեկավ: Նա շեշտեց, որ շարքային զինվորների շարքում էլ կան ջոկատների հրամանատարներ՝ սերժանտներ, ու ստացվում է, որ նրանց ընտրական իրավունքն է խոչընդոտվում:

«Ջոկի հրամանատարն էլ է ղեկավար, նա էլ է քվեարկում, չեմ հասկանում՝ ի՞նչ եք ուզում սրանով ասել: Ուրեմն՝ քվեարկի շարքային կազմը, ու ջհանդա՞մ, որ զինվորների մեջ կան հրամանատարներ…Մի խոսքով, դժվար լուծելի խնդիր է դա»,-դժգոհեց Վիգեն Սարգսյանը, ապա վստահեցրեց՝ սպան չի հետեւում, թե ինչպես է քվեարկում զինվորը,-«ձեր առաջարկը քվեարկությունը միայն բարդացնում է»:

Սերգեյ Բագրատյանն ընդդիմացավ. «Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ զինվորները սպայի ուղեկցությամբ են քվեարկել: Սպան կանգնել է քվեախցիկի կողքին, իսկ զինվորները քվեարկել են ՀՀԿ-ի օգտին ու դուրս եկել: Ես ինքս գնդապետին դուրս եմ հանել տեղամասից: Այդ ամենը մենք տեսախցիկներով ենք ֆիքսել»:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանն էլ շարունակեց գործընկերոջը. «Տեսել եմ՝ սպան քիթը չի «խոթում» քվեախցիկի մեջ, բայց հայացքով հսկում է»:

Կուսակցությունների ներկայացուցիչները կարծիքներ հնչեցրին, որ առհասարակ պետք է բացառել, որպեսզի ինչ-որ մեկը հսկի ընտրողներին, եւ այդ պարտականությունն առաջին հերթին հանձնաժողովների անդամներինն է:

https://www.facebook.com/aravot.am/videos/2064798080205363/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031