Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ծրագրով հուլիսի 7-ին, ժամը 18:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները և Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում են մասնակցելու Վարդավառի նախատոնակի մեծ տոնախմբությանը:
Տոնական երթը կմեկնարկի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև Երևանի մանկական զբոսայգի, որտեղ տեղի կունենա տոնը խորհրդանշող ազգային երգ ու պարով միջոցառում:
Իսկ, հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ին սիրով հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակիցը լինելու ավանդական դարձած «Վարդավառի տոնը Երևանում» գլխավոր միջոցառմանը, ուր բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ: Ծրագիրը իրականացվում է «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով:
Միաժամանակ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առավոտից կմեկնարկեն տարաբնույթ միջոցառումներ:
Հրավիրում ենք բոլորին մասնակցելու Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
մշակույթի վարչություն