Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս տղերքի օրհնանքը կփրկի, անեծքը կկործանի էս երկիրը». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Եռաբլուրից

Հուլիս 06,2018 13:26

Լեռ Գրիգորյանն այն ազատամարտիկներից է, որն Արցախյան պատերազմի տարիներին նույնիսկ չափահաս չի եղել: Դպրոցն ավարտելուց հետո՝ 17 տարեկանում, դասընկերների հետ առաջին անգամ մեկնում է Իջևան, ինչպես ինքն է նշում՝ ռազմական մկրտություն ստանում և այդ օրվանից, մյուս երիտասարդների հետ, լծվում հայրենիքի պաշտպանության գործին:

Մեր ազատամարտին մասնակցած յուրաքանչյուրն Օմարի կռիվների մասին միշտ այլ ոգևորությամբ, հուզմունքով ու անհանգստությամբ է հիշում:

«Մերոնք»-ի այս թողարկման մեր հյուրը՝ Լեռ Գրիգորյանը, նույնպես ծանր վիրավորվել է հենց այդ տարածքի պաշտպանական մարտերի ընթացքում:

Եռաբլուրում խնդրեց, որ մեր հարցազրույցն անցկացնենք իր մարտական ընկեր Տամերլանի շիրմաքարի մոտ: Վերջինը ազգությամբ հայ չի եղել, սակայն մինչև վերջին շունչն արիաբար պայքարել է և իր համարձակ որոշմամբ ու քայլով վճռական նշանակություն ունեցել կռվի հաղթական ելքի գործում: Լեռ Գրիգորյանը պատմեց, որ Տամերլանը պատահաբար էր հայտնվել մեր կռվում, սակայն գիտակցաբար զոհվել՝ փրկելով իրենց կյանքը:

Թեմայի մանրամասները, ինչպես նաև՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունների, ԵԿՄ-ի և որոշ ազատամարտիկների շուրջ բարձրացած աղմուկի ու աղմկահարույց բացահայտումների մասին՝ առաջարկվող տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031