Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ինչո՞ւ եք անպայման «խելագարության կանխավարկածով» շարժվում»

Հուլիս 06,2018 13:11

Խորհրդարանական քաղաքական ուժերն այսօր շարունակում են ներկայացնել ու քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու առաջարկները:

Աշխատանքային խմբում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց խմբակցության առաջարկներից մեկը՝ անցնել ամբողջական համամասնական ընտրական ցուցակների, որպեսզի կուսակցություններն առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեն փակ համամասնական ցուցակով. «Այդ կերպ ԱԺ ընտրությունները չեն անձնավորվի, եւ ընտրողին հնարավորություն կտրվի անկաշկանդ ընտրություն կատարել կուսակցության կամ կուսակցության դաշինքների միջեւ: Այդ կերպ կբարձրանա ընտրությունների քաղաքական նշանակությունը»:

Ապա Բագրատյանն առաջարկեց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում պարտադիր ընդգրկել նաեւ մարզային թեկնածուի:

Մյուս քաղաքական ուժերից կարծիքներ հնչեցին՝ բա որ մարզային թեկնածուն հանկարծ հրաժարվի՞ մանդատից: Նաիրա Զոհրաբյանը փարատեց մտահոգությունը. «Բայց ինչո՞ւ պետք է հրաժարվի, ինչո՞ւ եք անպայման «խելագարության կանխավարկածով» շարժվում»:

Ապա ՀՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մեկ այլ հարցում մտահոգություն հայտնեց. «Որպեսզի ցուցակում բոլոր մարզերը ներկայացված լինեն, տվյալ կուսակցությունը պետք է մեծամասնություն ունենա ԱԺ-ում»:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին ասաց. «Մարզային պատգամավորը, միեւնույն է, ԱԺ նստաշրջանների ժամանակ պետք է Երեւանում լինի: Ուստի առաջնորդվենք այն փաստով, որ պատգամավորի բնակության հասցեն պետք է գրանցված լինի ինչ-որ մարզում»:

ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանն էլ նկատեց, որ կուսակցությունը որեւէ մարզում կարող է համապատասխան քաղաքական գործչի չունենալ աչքի տակ. «Մարզերին անպայման քվոտա տրամադրելով՝ արհեստական պարտադրանքի տակ ենք դնում կուսակցություններին: Այդ կերպ չի ապահովվելու մարզերի լիարժեք ներկայացվածությունը խորհրդարանում»:

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շարունակվում են:

https://www.facebook.com/aravot.am/videos/2064762176875620/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031