Լրահոս
Օրվա լրահոսը

Դա առնչվելու է հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ նրանց, ում համար բանկային ավանդների տոկոսադրույքից ստացվող գումարը կենսական նշանակություն ունի. «Հայոց աշխարհ»

Հուլիս 06,2018 11:42
banali

Մի քանի օր առաջ իր հերթական լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7,5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր, եւ բավական մեծ ծավալով կիրականացնենք այս ծրագիրը»։ Ճիշտ է, դա ասվեց որոշակի վերապահումով՝ նախապես նշելով, թե «մեծ է հավանականությունը», որ դա տեղի կունենա, միաժամանակ անգամ մոտավոր ժամկետներ չնշվեց, թե դա երբ կսկսվի իրականացվել։ Այդուհանդերձ «ժողովրդական» վարչապետի հայտնած «բարի» լուրը անմիջապես սփռվեց հայոց աշխարհի բոլոր անկյուններում որպես «հավաստի» տեղեկություն, թե «հիփոթեքային վարկերը դառնալու են 7-7,5 տոկոս»։

Բնականաբար քչերը նկատեցին, որ դա վերաբերում է կոնկրետ մեկ՝ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկերին։ Առավել եւս քչերը հիշեցին, որ հիմա էլ այդ ծրագրով վարկերը բավական ցածր՝ 8,5-9 տոկոսադրույքով են, որ արդեն 8-րդ տարին է, ինչ պետությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը նախորդող կառավարությունները, սկսել, իրականացնում եւ սուբսիդավորում են այդ ծրագիրը, ինչի շնորհիվ է, որ այս ծրագրով վարկերի տոկոսադրույքներն արդեն իսկ ցածր են հիփոթեքային վարկավորման շուկայական միջին տոկոսադրույքներից։

Մեծ մասն էլ չգիտի, որ 2010-ին սկսված այդ ծրագրի համար պետությունը հատկացրել է մոտ 3 մլրդ դրամ, իսկ 2 տոկոս պետական սուբսիդավորումը տարեկան հարյուր միլիոնավոր դրամների է հասնում։

Ընդգծենք, որ ինչպես գյուղվարկերի տույժ-տուգանքների, ճանապարհային կանոնների խախտման տույժ-տուգանքների ներման, այնպես էլ հիփոթեքային այս ծրագրի առանց այն էլ արտոնյալ պայմանների բարելավումը, եթե այն լինի, տեղի է ունենալու բնակչության մնացած մասի հաշվին։

Սակայն, նախ, անտեղյակներին եւ հեղափոխական-վարչապետին պաշտողներին տեղեկացնենք, որ հիփոթեքային բոլոր վարկերը չէ, որ իջնելու են մինչեւ 7-7,5 տոկոս։ Ներկայումս՝ 2018-ի առաջին եռամսյակի տվյալներով, հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը մոտ 11 տոկոս է, որ 5-6 տարվա ընթացքում է այն իջել 2 տոկոսով, ինչը նշանակում է, որ 11 տոկոսից մինչեւ 7-7,5 տոկոս՝ ոչ մեկի բարի ցանկությամբ, անմիջապես, վարկերի տոկոսադրույքներ չեն իջնում, որ վարչական մեթոդներով տնտեսությանը, առավել եւս՝ ֆինանսական համակարգին ինչ-որ բան պարտադրելը կանխատեսելի ֆինանսական ցնցումներ կառաջացնի։

Հիմա, եթե վերոնշյալ ծրագրով հիփոթեքային վարկերը դեռեւս անհայտ ժամանակահատվածում իջեցնելու անորոշ խոստումը այդուհանդերձ որոշվի կյանքի կոչել, ապա դա տեղի է ունենալու երկու ճանապարհով՝ կա՛մ բանկերի կողմից տոկոսադրույքներ ցածրացնելով, կա՛մ պետության կողմից տոկոսադրույքների համաֆինանսավորման ավելացմամբ։

Առաջին դեպքում նշանակում է, որ բանկերը պետք է իջեցնեն ներգրավվող ավանդների տոկոսադրույքները։ Ներկայումս դրամով ավանդների միջին տոկոսադրույքը մոտ 9 տոկոս է, որի պարագայում հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը, ինչպես արդեն նշվեց, 11 տոկոս է։ Հետեւաբար 7-7,5 տոկոս հիփոթեքային վարկեր տրամադրելու համար, թեկուզ միայն մեկ ծրագրով, անհրաժեշտ կլինի նվազեցնել ավանդների տոկոսադրույքը՝ առնվազն 1-2 տոկոսով։

Դա առնչվելու է հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ նրանց, ում համար բանկային ավանդների տոկոսադրույքից ստացվող գումարը կենսական նշանակություն ունի, որը ձեռք է բերվել երկար տարիների աշխատանքով եւ որպես խնայողություն ներդրվել է քիչ թե շատ ապահով ծերության համար։

Սահակ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031