Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ. «Դատավորները երբեմն ստիպված են կալանք ընտրում». «Ժողովուրդ»

Հուլիս 06,2018 11:24

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի հետ դատական համակարգում տիրող իրավիճակի, դատական նիստերի ձգձգման, եւ, ի վերջո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ժամանակին մարտի 1-ի գործով կայացրած վճիռը վերաքննիչում անփոփոխ թողնելու՝ իր վճռի մասին։

– Պարոն Ավետիսյան, ինչպես նկատում ենք՝ թավշյա հեղափոխությունից հետո դատարանները մեկը մյուսի հետեւից կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոց են կիրառում, ինչը մինչ թավշյա հեղափոխությունը մերժում էին, օրինակ, «Սասնա ծռեր», Ժիրայր Սէֆիլյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբի գործով։

– Բնականաբար ցանկացած փոփոխություն, այն էլ այս աստիճանի, որ կրեց մասսայական բնույթ, չեն կարող այն առումով անտարբեր մնալ իրավաբանները, դատավորները։ Այլ հարց է, որ ամեն մի փոփոխություն չէ՝ կյանքում կարող է փոփոխություն առաջացնել կոնկրետ գործով որոշում կայացնելուն։ Ի վերջո, քրեական գործի հանգամանքները դրանցից չեն փոխվում, ողջունելի է, որ այն կարծրատիպերը, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, միգուցե կաշկանդվածություն, համարձակությունը, ճիշտ ժամանակին կողմնորոշվելու եւ արդարացի որոշում կայացնելու, այստեղ մշտապես խնդիրներ եղել են, եւ դա բնական է, որ դատավորներն էլ սովորական մարդիկ են եւ ապրում են այն կյանքով, որը գոյություն ունի, այնպես որ, այս առումով տենդեցները դրական են։

Դուք խոսեցիք խափանման միջոցների հետ կապված… հաճախ մեզ քննադատում են եւ իրավացիորեն են քննադատում, որ քննիչների կողմից բերված միջնորդությունների շուրջ 95 տոկոսը բավարարվում են դատարանների կողմից։ Կցանկանայի անդրադառնալ այս կարեւորագույն հարցին եւ առաջարկություններ անել, թե ելքն ինչպես եմ տեսնում։

Ցավոք, այսօր գործող օրենքի համաձայն՝ գրավը ոչ թե ինքնուրույն, այլ այլընտրանքային խափանման միջոցի տեսակ է, այսինքն՝ անձի նկատմամբ սկզբում պետք է կալանավորում ընտրվի, հետո նոր գրավ կիրառվի, դա բերում է նրան, որ դատավորները երբեմն ստիպված են կալանք ընտրում այն հաշվառմամբ, որ հետագայում պաշտպանության կողմը միջնորդություն կանի, ինչն արատավոր պրակտիկա է։

Բացի այդ օրենքը՝ հստակություն չի մտցնում, թե վերջին հաշվով դատարաններն իրենց նախաձեռնությամբ կարո՞ղ են գրավ կիրառել, թե՞ ոչ։ Առկա նորմերը վերլուծելով՝ նախաքննության ընթացքում դատավորը չի կարող գրավ կիրառել, պետք է պաշտպանության կողմը դիմի միջնորդությամբ, դա էլ լուրջ բացերից է։ Այսինքն՝օրենքում պետք է մի շարք փոփոխություններ իրականացնել եւ այդ փոփոխությունների փաթեթը ես պատրաստել եւ ուղարկել եմ ե՛ւ Արդարադատության նախարարին,, ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդին։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031