Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդգես Հովակիմյան․ «ՀՀ նախագահը ինչքան տականք կար, հավաքել էր իր կողքերը, դրա համար էլ ՀՀԿ-ն էս վիճակում հայտնվեց». «Հրապարակ»

Հուլիս 06,2018 11:05

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել։

Հաղորդումն այն մասին, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տեւական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: Նա լրագրողների հարցերին ի պատասխան հրաժարվել էր նշել շանտաժիստի անունը, եւ քանի որ նրա եւ Հովիկ Աբրահամյանի հակասությունների մասին արար աշխարհը գիտեր, շատերը, այդ թվում՝ մենք, ենթադրել էինք, որ խոսքը նախկին վարչապետի մասին է: Ալիկ Սարգսյանն էլ իրեն հատուկ ոճով այդ ենթադրությունը որակել էր «հիմար ֆանտազիա», հերյուրանք եւ ենթադրել, որ ինչ-որ մարդիկ հատուկ են շրջանառության մեջ դնում Արգամիչի անունը: Եվ, հավանաբար, որպեսզի հիմնովին հերքվի Աբրահամյանի վարկածը, հրապարակել էր «մեղավորի» անունը, ինչը կարող էր ավելի վաղ անել՝ ավելորդ ենթադրությունների տեղիք չտալով։

Պարզվում է՝ Ալիկ Սարգսյանի դեմ կոմպրոմատային արշավի հեղինակը նրա մեկ այլ համերկրացին է՝ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, ով հունիսի 26-ին նամակ է հղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, պատճենը՝ Ալիկ Սարգսյանին:

Վ. Հովակիմյանը նշեց՝ 2008-ից սկսած, երբ նշանակվել է մարզպետ, այդ օրվանից Ա. Սարգսյանն իրեն խանգարել է՝ մինչեւ այս պահը: «Ալիկ Սարգսյանը թող գնա, Աբրահամյան Հովիկին ղուրբան ըլնի: Հովիկը որ չլիներ, նա ո՞վ էր: Մինչեւ վերջերս նա Հովիկին ասում էր պապա, իմ մեծ պապան ա: Մի օր ես նրան նկատողություն եմ արել, ասել եմ․ չգիտեմ՝ քո պապան ա, թե ում պապան, բայց իմ պապան չի: Մարդը պապա ասելով՝ ման էր գալիս, հետո էլ սկսեց Հովիկի վրա բոչկա գլորել: Նա ի՞նչ մարդ ա… Ինքը միլիցա չի, է՜, մըլիցա ա, ինքը, երբ որ նոր էր ոստիկանությունում աշխատում, գնում էր ծաղիկ՝ մեխակ ծախողներից, որոնց մեջ շատ մխչյանցիներ ու էջմիածինցիներ կային, ամեն մեկից 3 մանեթ փող էր հավաքում: Հետո էդ մարդը դառավ ոստիկանապետ, դրա համար էլ երկրի վիճակը սա է․ ամեն վիժվածք ու տականք պաշտոն ունեցավ»:

Հովակիմյանն այնուհետ հավելեց․ «ՀՀ նախագահը ինչքան տականք կար, հավաքել էր իր կողքերը, դրա համար էլ ՀՀԿ-ն էս վիճակում հայտնվեց: Մի մարդ, որ 8 տարի մարզպետ աշխատի, 2,5 տարի էլ՝ ոստիկանապետ ու ԱԺ վերջին ընտրություններին 6,5 հազար ձայն հավաքի, էլ ի՞նչ եք ուզում»:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031