Լոնդոնում ընթացող թենիսի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում՝ Ուիմբլդոնյան մրցաշարում, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է առաջ ընթանալ՝ պայքարից դուրս թողնելով բավականին ճանաչված վարպետների: Առաջին շրջանում Խաչանովը առավելության հասավ իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ, երկրորդում երեկ 6:3, 6:4, 3:6, 6:7, 7:5 հաշվով հաղթեց կիպրոսցի Մարկոս Բագդատիսին: Հայ թենիսիստը երրորդ շրջանում ուժերը չափելու է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ