Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի այցով բացահայտված լուրջ խնդիրը. «Ժամանակ»

Հուլիս 06,2018 10:40

Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցը և հանդիպումները մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների հետ բացեցին Հայաստանի կառավարման համակարգի հիմնարար խնդիրներից մյուսը՝ տեղերում թե՛ քաղաքացիական, թե՛ տեղական ինքնակառավարման էֆեկտիվության բացակայությունը կամ խիստ ցածր աստիճանը: Այս խնդիրն այն աստիճանի էր հասունացել, որ նույնիսկ նախորդ իշխանությունն էր սկսել խոսել այդ մասին և նախաձեռնողականություն էր ակնկալում տեղական համայնքային կառավարիչներից: Սակայն հասկանալի է, թե ինչ տրամաբանության մեջ պետք է լիներ նախորդ համակարգում ակնկալվող տեղական նախաձեռնողականությունը:

Այդ բանաձևը դեռևս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից էր սահմանվել՝ «փողի վրա նստած՝ փող չուզել»: Եթե դա նախկինում ասում էին Երևանի կառավարիչներին, ապա վերջում արդեն ասում էին տեղական բոլոր կառավարիչներին: Հիմա, սակայն, կոռուպցիոն սխեմաները ապամոնտաժվում են, և քոչարյանական բանաձևերը չեն գործելու, սակայն դրանից, իհարկե, տեղերի նախաձեռնողականության խնդիրը չի վերանում: Բայց հնարավորություններն են ավելանում, քանի որ, այսպես ասած, կենտրոնից չկան քաղաքական և կոռուպցիոն պահանջներ տեղերին, այսինքն չկա թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական մամլիչ:

Մի բան հստակ է, և Փաշինյանի, ըստ էության, առաջին հանգամանալից այցը մարզեր ցույց տվեց հենց դա, որ պետական կառավարումը չի հասի էֆեկտիվության ցանկալի աստիճանի, եթե սինքրոն էֆեկտիվություն չապահովվի տեղական ինքնակառավարման մակարդակում, ու նաև եթե չապահովվի իրենց խնդիրների վերաբերյալ անմիջական պահանջները հենց այդ, ոչ թե կենտրոնական իշխանությանը ներկայացնելու քաղաքացիական գիտակցություն և կամք: Չկա դա, չի լինելու լիարժեք էֆեկտիվ պետական կառավարում, որովհետև դա, այսպես ասած, բնության օրենքն է՝ չի կարող գլուխը մատների գործառույթ կատարել, կամ չեն կարող ուսերը քայլել: Սա հիմնարար խնդիր է, որ դեռ շատ է իրեն զգացնել տալու, և այս ուղղությամբ, իհարկե, անհրաժեշտ է լրջագույն և խորքային աշխատանք:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031