Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկները շուռ տվեցին հնազանդության կոնցեպցիան եւ նրանք ամենաշատն էին, որ անհնազանդ էին փողոցում». քննարկում Վաշինգտոնում

Հուլիս 06,2018 10:08

«Ամերիկայի ձայն». «Այս հնազանդ աղջիկները դարձան ամենաանհնազանդ աղջիկներն, ովքեր փողոց էին փակում», – Վաշինգտոնի ազգային պուրակում պատմելով հայկական թավշյա հեղափոխության մասին, ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն ընդգծում է՝ այս հեղափոխությունը բազմաթիվ ավանդական ստերեոտիպներ քանդեց:

«Քանդվողներից մեկը դա աղջիկների անհնազանդությունն էր: Ընդհանրապես, Հայաստանում ավանդաբար ընդունված է, որ աղջիկները պետք է լինեն համեստ եւ հնազանդ իրենց տղամարդուն, սակայն, այս դեպքում աղջիկները շուռ տվեցին հնազանդության կոնցեպցիան եւ նրանք ամենաշատն էին, որ անհնազանդ էին փողոցում»:

Քննարկմանը մասնակցող «հեղափոխության նկարիչ», գեղագրիչ Ռուբեն Մալայանը հիշեցնում է՝ թավշյա հեղափոխության մարտկոցը երիտասարդ սերունդն էր՝ 18-21 տարեկան երիտասարդները, ում այնուհետեւ մնացին նրանց ծնողները: Հայկական թավշյա կամ սիրո հեղափոխությունը դուրս է բոլոր նորմերից, նշում է Ռուբեն Մալայանը, նույնիսկ դրա հայտնի «դուխով» կարգախոսն էր տարբերվում:

«Դուխով»-ը կարծես դարձավ ազգի ժառանգություն, չնայած շատ կարծիքներ են հնչում, ասում են՝ հայերեն բառ չէ: Բայց, ամեն դեպքում, ամեն լեզու կենդանի լեզու է: Պարզ է, որ սլենգ է, գրագետ հայերեն չէ, բայց՝ կա»:

Քննարկումից հետո հավաքվածները նշում էին՝ Հայաստանի եւս մի երանգին ծանոթացան, տեսան որ հայերը ոչ միայն առաջինը քրիստոնեությունն ընդունած, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են, այլեւ՝ որ ունեն փայլուն երիտասարդներ:

Հայաստանի վերաբերյալ քննարկումներն անցել են Վաշինգտոնում կազմակերպված Սմիթսոնիան հաստատության փառատոնի շրջանակներում, որն այս տարի նվիրված է Հայաստանին եւ Կատալոնիային:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031