Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքը կանաչով ապահովելը հարգանք է սեփական քաղաքացիների եւ նաեւ մեր երկիրը նախընտրած զբոսաշրջիկների նկատմամբ

Հուլիս 06,2018 14:30

Ամեն անգամ, երբ ամռանը հանրապետություն տաք օդային հոսանքներ են թափանցում, ու ջերմաստիճանը գրեթե 50 աստիճանի է հասնում եւ նույնիսկ անցնում, բժիշկները քաղաքացիներին հորդորում են արեւի ուղիղ ճառագայթների տակ չմնալ, ստվերում քայլել: Այս օրերին հատկապես
սաղարթախիտ ծառերի կարիքն առավել է զգացվում: Դրանք ե՛ւ ստվեր են ապահովում, ե՛ւ շնչելու օդ` թթվածին: Սակայն տարիներ ի վեր թե՛ մայթերում, թե՛ այգիներում կատարված լայնամասշտաբ շինարարությունները մարդկանց անգամ ստվերում գտնվելու հնարավորությունից են զրկել: Այգիներն էլ, որոնք բարեկարգման անվան տակ պաստառապատվում են, վերակառուցման արդյունքում երկարամյա ծառերից զրկվում են:

Բարեբախտաբար, սաղարթախիտ ծառերով հարուստ է Վերնիսաժի երկայնքով ձգվող եւ դեպի կառավարության 3-րդ մասնաշենք տանող փողոցը: Անգամ 50 աստիճան շոգին այդ հատվածով քայլելիս տապը գրեթե կիսով չափ մեղմվում է: Քաղաքը կանաչով, թթվածնով ապահովելը քաղաքային իշխանությունների պարտքն է. դա հարգանք է սեփական քաղաքացիների եւ նաեւ մեր երկիրը նախընտրած զբոսաշրջիկների նկատմամբ:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

05.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031