Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիս 06,2018 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսանհինգերորդ

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ Փելեշյանն ասաց՝ «ուրիշ ժողովուրդներ սվաղչիներին ու դուրգարներին են վարպետ ասում, հայերը՝ բանաստեղծներին», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «բայց մեր բանաստեղծների դուրը գալիս ա, որ իրանց վարպետ են ասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «ճիշտ ես նկատել», եւ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին հարցրեց՝ «քեզ վարպետ ասող չկա՞», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատահել ա», եւ Փելեշն ասաց՝ «հայերը հիմնականում բանաստեղծներին են վարպետ ասում», եւ Ֆրունզիկը ժպտալով Մանսուրյանին հարցրեց՝ «քեզ վարպետ ասող չի էղե՞լ, Տիգրան» եւ Տիգրանը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «պատահել է», եւ Հրանտն ասաց՝ «Տիգրանին ավելի հաճախ մաեստրո են ասում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ ոչ վարպետ են ասում, ոչ էլ՝ մաեստրո», եւ Հրանտը մի քիչ մտածեց  ու ասաց՝ «բայց Փափազին ու Հրաչյա Ներսիսյանին վարպետ ասում էին», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աճեմյանին էլ էին ասում», եւ Խորենն ասաց՝ «Ավետին ու Ջանիբեկյանին էլ վարպետ ասողներ կային», եւ Ֆրունզիկն ասաց՝ «նույնիսկ Կոթիկյանին էին վարպետ ասում», եւ Հրանտը Ֆրունզիկին հարցրեց՝ «էդ ինչի՞ց էր», եւ Ֆրունզիկը բավական երկար մտածեց ու ասաց՝ «չեմ կարա ասեմ», եւ Խորենն  ասաց՝ «ժամանակներն էին ուրիշ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դերասանի ու թատրոնի հանդեպ ժողովրդի հարգանքն ավելի մեծ էր», եւ Հրանտը ժպտալով  Խորենին հարցրեց՝ «իսկ դերասաններն ավելի մեծ չէի՞ն», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դերասաններն էլ էին մեծ», եւ Հրանտը ժպտալով Խորենին հարցրեց՝ «Ֆրունզն ու դու մեծ չե՞ք», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն դու պիտի ասես, Հրանտ ջան», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես թատերագետ չեմ, որ ձեր մեծությունը որոշեմ», եւ Խորենը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «թատերագետ չես, բայց թատերագետներից ավելի լավ ես թատրոն հասկանում», եւ Փելեշյանը ժպտալով Հրանտին ասաց՝ «կինոգետներից էլ կինո ես ավելի լավ հասկանում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե կինո հասկանայի, Մալյանի հետ մի օր անգամ խռով չէի պահի», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե կինո չհասկանայիր, ինձ չէիր համոզի, որ Ռեւազի էդ դերը խաղամ», եւ Ֆրունզիկը ժպտալով Փելեշին ասաց՝ «փաստորեն, ժողովուրդը քեզ Ռեւազի էդ դերով ա ճանաչում, իսկ Հրանտին՝ Մալյանի էդ ֆիլմով» եւ մի քիչ մտածեց, նայեց Հրանտին ու ժպտալով ավելացրեց՝ «չնեղանաք, բայց ըտենց ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «որ ճիշտ բան ես ասում, ինչի՞ պիտի  նեղանանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու ընդամենը փաստն ես արձանագրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, իմ կյանքում ամենամեծ նվերն ինձ Մալյանն ա արել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031