Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը թերահավատ է Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ի հաղորդագրության հանդեպ 

Հուլիս 05,2018 23:29

«Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացրել է: Վստահեցնում եմ՝ չեք գտնի որեւէ ժողովրդավարական երկիր, որտեղ որեւէ կառույց կվիճարկի ՍԴ որոշումը»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Մարտի մեկի գործով Հատուկ քննչական ծառայության  հաղորդագրությանը, որում ասվում է, որ 2008թ. նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ են գրանցվել: Հիշեցնենք, որ խոսքը նույն թվականի մարտին ՍԴ այն որոշման մասին է, որով ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ (Լեւոն Տեր-Պետրոսյանն էր դիմել ՍԴ՝ դրանք վիճարկելու նպատակով):

Դավիթ Հարությունյանը նախ թերահավատորեն նշեց. «Եթե ՀՔԾ-ի հաղորդագրությունն իսկապես պաշտոնական է, դա նշանակում է՝ վիճարկել արդեն իսկ ուժի մեջ մտած սահմանադրական ակտը: Կարծում եմ՝ նման բան իրեն որեւէ մեկը թույլ չէր տա»:

Նա հավելեց, որ ՀՔԾ-ի որոշ ձեւակերպումներ իրավական չեն. «Ավելի բան չունեմ ասելու»: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե, ի վերջո, երբ է հնարավոր տեխնիկապես կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դավիթ Հարությունյանն ասաց, որ հրատապության սկզբունքով ընտրություններ անցկացնելը ճիշտ չէ:

«Բոլոր քաղաքական ուժերը պետք է համաձայն լինեն: Ներկայումս ճգնաժամային քաղաքական իրավիճակ չեմ տեսնում, այդ պատճառով գտնում եմ, որ բոլոր քաղաքական ուժերի նպատակն է՝ անցկացնել պատշաճ ընտրություններ: Իսկ դրա համար պետք է կոնսենսուսի գալ, մշակել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների  փաթեթը: Կարծում եմ՝ վերջում ունենալու ենք կոնսենսուալ ԸՕ, թեեւ վարչապետին կից եւս ԸՕ-ի հարցով հանձնաժողով է աշխատում»,-եզրափակեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031