Այսօր՝ հուլիսի 5-ի երեկոյան, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում, 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանաստեղծ Նորայր Արզումանյանը: Նա 5 ժողովածուների հեղինակ էր: Նորայրը սիրում էր հայրենի եզերքը, գյուղի երկրագիտական թանգարանի հիմնադիր ղեկավարն էր: Ն. Արզումանյանը Հովհաննես Շիրազի պոեզիայի երկրպագուն էր,մեծ բանաստեղծի հետ մտերիմ հարաբերություններ ուներ:
Ներկայացվող լուսանկարը 52 տարվա վաղեմություն ունի, ձախից Նորայր Արզումանյանն է, աջից՝ գրականագետ Սամվել Մուրադյանը՝ Հովհաննես Շիրազի հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ