Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց էր տպավորվել Արարատ Միրզոյանը

Հուլիս 05,2018 21:43

«Ամենաէմոցիոնալ պահերից մեկն այն էր, երբ քայլարշավից հետո մտանք Ազատության հրապարակ: Ինձ հետաքրքիր էր, թե որքա՞ն մարդ է լինելու այդտեղ: Ի վերջո, մեր քայլարշավը որքա՞ն մարդու մոտ կարողացավ հավատ, վստահություն առաջացնել: Պատկերն իսկապես տպավորիչ, հուզիչ էր: Երկրորդ հուզիչ դրվագն այն էր, երբ Նիկոլ Փաշինյանն սկսեց արտասանել «Իմ քայլը» երգի բառերը»,-սրանք առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի համար ամենազգացմունքային պահերն են թավշյա հեղափոխությունից: Իր տպավորություններն էլ նա պատմեց այսօր, Մաշտոցի պուրակում կազմակերպված «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ: Այսօր նշվում էր նաեւ «Հոդված 3» ակումբի երկամյակը:

Հեղափոխության օրերին արված եւ այս ցուցահանդեսում ներկայացված երեք տպավորիչ լուսանկարներ կան Արարատ Միրզոյանի համար` Լեյլա տատիկի լուսանկարը, երբ երեխաներն էին նստած փողոցում եւ խաղալիք ավտոմեքենաներով փողոց էին փակել եւ, երբ մայրիկները սայլակներով երեխաների հետ էին փողոց փակել:

Հարց-դիտարկմանը` նախկին իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ սա հեղափոխություն չէր, այլ իշխանափոխություն էր, Արարատ Միրզոյանը հումորով պատասխանեց. «Իրենք չեն տիրապետում իրավիճակին»:

«Թավշա հեղափոխությունից» հետո կոռուպցիոն սխեմաների բացահայտումները եւ դրանց` նախկին իշխանավորների արձագանքներին, Արարատ Միրզոյանն այսպես է հակադարձում. «Դրանք ուղղորդված գործողություններ չեն: Բացահայտվում են գողոններ, միլիոնների թալաններ մարդկանց կողմից, ովքեր եղել են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ եւ այնպես է ստացվել, որ եղել են Հանրապետական կուսակցության ղեկավար անձինք: Այն մարդիկ, ովքեր թալանել են, ստացվում է պաշտոնյաներ կամ ՀՀԿ-ականներ են եղել»:

Արարատ Միրզոյանի դժվարացավ հստակ ասել, թե այդ բացահայտումներ արդյունքում որքա՞ն գումար է վերադարձվել բյուջե: Բայց վստահ է`դեռ շատ կլինեն: Նա իրատեսական չի համարում մոտեցումը, թե այդ գումարներով հնարավոր է Հայաստանի արտաքին պարտքը մարել:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ սահմանադրական բարեփոխումներով: Փոխվարչապետն ասաց`դրանք քաղաքական օրակարգում կան, բայց կոնկրետ երբ կլինեն`չգիտե:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանի ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031