Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն սկսվեց Երեւան-Արտաշատ հատվածից

Հուլիս 05,2018 21:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հանձնարարել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Երեւան-Արտաշատ հատվածի շինարարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնեն: Այսօր Մեղրիում բնակիչներից մեկը վարչապետից հետաքրքրվեց`ինչո՞ւ ճանապարհի շինարարությունը սկսվեց Երեւան-Արտաշատ հատվածից, ոչ թե Մեղրի-Քաջարան հատվածից: Վարչապետն ասում է`հարց է, այնտեղ չարաշահումներ եղե՞լ են, թե ոչ: Եթե պարզվի, որ եղել են, վարչապետը հավաստիացնում է`բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում է: Այսօր նա հանդիպում է ունեցել նաեւ Քաջարանում :

Նիկոլ Փաշինյանը անհասկանալի եւ անհեթեթ մոտեցում է համարում այն, որ ճանապարհի շինարարությունը սկսվեց Երեւան-Արտաշատ հատվածից. «Երեքշաբթի ինձ մոտ խորհրդակցություն է հրավիրված Հյուսիս-Հարավի հետ կապված: Լուրջ պրոբլեմներ կան ճանապարհի կառուցման հետ: Այժմ կան մի քանի ներդրումային ծրագրեր, որոնց հեղինակների գաղափարը հետեւյալն է՝ Սիսիանից Լիճք ճանապարհ կառուցել: Մենք լրջորեն կքննարկենք Հյուսիս-Հարավի խնդիրը՝ հասկանալու համար, թե ոնց ենք մենք առաջ գնալու եւ ինչպես ենք լուծելու խնդիրները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031