Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին:
Ողջունելով հյուրին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջեւ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում: Նա մեծ նշանակություն է տվել մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի խորացմանը՝ այդ համատեքստում կարեւորելով Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելը:
ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին եւ գոհունակություն հայտնել Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ