Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. պաշտոնական շրջանառության մեջ կդնեմ օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը

Հուլիս 05,2018 17:55

ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները՝ տեղական թե միջազգային, ինչպես նաև on-line խաղատների գործունեությունը, կրկին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային:

Առաջիկա ամսվա ընթացքում պաշտոնական շրջանառության մեջ կդնեմ օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կատեգորիկ կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն ամեն բակում ու փողոցում ծլկած բուքմեյքերական գրասենյակներին, այլև դրանց ինտերնետ տարբերակներին՝ տեղական և միջազգային: Նույն նախաձեռնությամբ ՀՀ-ի տարածքում կարգելափակվեն նաև օնլայն խաղատների գործունեությունը, կրկին՝ տեղական և միջազգային: Այս նախաձեռնության շուրջ սկսել եմ աշխատել դեռևս 2015 թ.-ից:

Այս ամբողջ ընթացքում տարբեր կառավարություններ մշտապես արգելափակել են այդ նախաձեռնությունը՝ բերելով տնտեսական, հարկային, սոցիալական, տեխնիկական և այլ հիմնավորումներ: Արդյունքում, կարողացել եմ իմ գործընկերների հետ միասին, ընդ որում խորհրդարանական բոլոր խմբակցությունները ներառող, անցկացնել փոփոխությունների միայն այն հատվածը, որով էական ֆինանսական պատիժներ են սահմանվում այն բուքմեյքերական գրասենյակների նկատմամբ, որոնք խաղադրույքներ են ընդունում անչափահասներից: Ընդ որում, տարիքային սահմանաշեմն էլ նախկին 18-ի փոխարեն դարձրեցինք 21:

Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ, անգամ եթե դրա արդյունքում մի քանի ընտանիք դառնում են միլիոնատեր:

Անչափ ուրախալի է, որ նույն կարծիքն է դեռևս 2014 թ. աշխարհի առաջնության ժամանակ հայտնել նախկին պատգամավոր, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա նշանակում է, որ որևէ արգելք չեմ տեսնում օրենսդրական նախաձեռնության անցկացման և ընդունման համար: Ավելորդ է անգամ բերել փաստեր, թե ինչու է պետք բիզնեսի այդ տեսակն արգելվի մեր երկրում:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031