Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ մտնելը սարքում եք փաբ մտնելու պես մի բան». Սպարտակ Սեյրանյան

Հուլիս 05,2018 17:43

ԱԺ-ում այսօր ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստում «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը ներկայացրեց եւ քննարկման դրեց խմբակցության առաջարկներից մեկը՝ խորհրդարան անցնելու ընտրական շեմը նվազեցնել մեկ տոկոսով:

Աշխատանքային խմբի ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը նշեց՝ չի կարելի ամեն քաղաքական ուժի հնարավորություն տալ ԱԺ մտնել:

«Եթե քաղաքական ուժին հաջողվում է մի քանի տոկոսով ԱԺ անցնել, դա դեռ չի նշանակում, որ նա այդպես կայանում է: Դա նույնն է, թե երեք բալով Բժշկական համալսարան ընդունվեն, դառնան «բժիշկ» ու մարդ սպանեն: ԱԺ մտնելը սարքում եք փաբ մտնելու պես մի բան»,-դժգոհեց Սեյրանյանը:

ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ համոզմունք հայտնեց, որ անգամ երեք տոկոս կարելի է սահմանել խորհրդարան անցնելու շեմը. «Եթե կուսակցությունը երեք տոկոս է հավաքել, ինչո՞ւ չանցնի խորհրդարան: Չէ՞ որ այդքան մարդ ձայն է տվել, ինչո՞ւ այդ ձայները փոշիանան»: Լենա Նազարյանն ասաց, որ երեք տոկոսին անձամբ դեմ է:

Աշխատանքային խումբը քննարկումները կշարունակի վաղը 12 00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031