Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում քրգործ է հարուցվել Հայաստանի դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար

Հուլիս 05,2018 17:26

Վրաստանում Հայաստանի դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար քրեական պատասխանատվության է ենթարկվել Վրաստանի քաղաքացի: Խոսքը վերաբերում է 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում սրված հակամարտության ժամանակ սոցցանցում տեղադրված կոչին, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:

Ըստ գործի նյութերի՝ ահաբեկչության հանրային կոչ անելու մեջ մեղադրվողը Վրաստանի քաղաքացի է: Գործը «գաղտնի» կնիքի տակ է, սակայն IPN գործակալությանը հայտնի են դարձել որոշ մանրամասներ:

Մասնավորապես, ըստ գործի նյութերի, 2016թ., երբ Լեռնային Ղարաբաղում սրվել էր զինված հակամարտությունը, մեղադրյալը Վրաստանում ապրող ադրբեջանցիներին Facebook-ով կոչ է արել հավաքվել Հայաստանի դեսպանատան մոտ: Մեղադրյալը նաև կոչ է արել այրել հայկական դրոշը, ներխուժել Հայաստանի դեսպանատան շենք և պատանդ վերցնել դեսպանին:

Կոչն իրականություն չի դարձել, սակայն հեղինակի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել երկու տարի անց: Այդ ընթացքում քննությունը սպասում էր պաշտոնական պատասխանների, այդ թվում Facebook-ից, որոնք պետք է հաստատեին, արդյոք Facebook-ում գրառում կատարողն իսկապես այն մարդն է, որի դեմ պատրաստվում էին քրեական հետապնդում սկսել:

Պաշտոնական մեղադրանք առաջադրելուց հետո մեղադրյալը գրավի դիմաց ազատ է արձակվել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031