Այսօր՝ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստ:
Նիստին մասնակցող ավելի քան 200 երկրապահներ հավաքվել էին քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի և արտահերթ համագումարի հետ կապված հարցերը:
Վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրեցին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:
«Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ», – իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը, ով նաև պատրաստակամություն հայտնեց ստանձնելու Երկրապահի դերը որպես մեր պետականության կայացման, հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործում հանրությանը իրապես ներկայացնելու գործը:
Ընդլայնված նիստում քննարկվեց նաև ԵԿՄարտահերթ համագումար հրավիրելու հարցը: Արամ Սարգսյանն առաջարկեց համագումարը հրավիրել սեպտեմբերին: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ: Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:
Ակտիվի նիստին ներկա էին ԵԿՄ հետևյալ բաժանմունքները.
Արմավիրի մարզ | Արարատի մարզ |
Արմավիր | Արարատ |
Մեծամոր | Մասիս |
Բաղրամյան | Արտաշատ |
Էջմիածին | |
Արագածոտնի մարզ | Լոռու մարզ |
Ապարան | Վանաձոր |
Աշտարակ | Թումանյան |
Արագածավան | Ստեփանավան |
Թալին | Տաշիր |
Արագած | Ալավերդի
|
Կոտայքի մարզ | Շիրակի մարզ |
Հրազդան | Գյումրի |
Չարենցավան | Անի |
Բյուրեղավան | Ախուրյան |
Հաճն | Արթիկ |
Եղվարդ | Վայոց Ձորի մարզ |
Աբովյան
Քասախ Գառնի |
Վայք |
Գեղարքունիքի մարզ |
Տավուշի մարզ |
Սևան Գավառ Մարտունի Վարդենիկ Վարդենիս Ճամբարակ Դրախտիկ |
Դիլիջան Իջևան Նոյեմբերյան Տավուշ
Սյունիքի մարզ Մեղրի |
Նիստին բացակայող բաժանմունքների նախագահներն իրենց դիրքորոշման մասին նախապես հայտնել էին վարչությանը: Այն հիմնականում չէր տարբերվում ներկաների կարծիքից:
ԵԿՄ լրատվության բաժին
Վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացնելու ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը,ես որպես առաջին երկրապահներից համարում եմ որ դա անըդունելի է :
Այո, վտանգավոր է նաեւ որ երկրապահներն չեն գա այս նոր կառույցը լոկ մի պատճառով որ գոնե մի քիչ դեպի լավն գնա ավելի կվատանա քան գեներալ Մանվելի ժամանակ:
Ստույգ փաստերը ավելի ուշ կներկայացնենք:
Շարունակելի…
Ես, որպես առաջին երկրապահներից մեկը(Գեղամ Գրիգորյան) հայտարարում եմ:
-Տեղի ունեցավ այն որ անթույլատրելի էր:Վազգենի ժամանակ շատ երկրապահներ փոշիացան ու հիմա անցյալի սխալն շարունակվում է:Միթե հիմա Մանվելն Վազգենի զոհն չի, որ լինելով գեներալի քավորն կատարել և Վազգենի բոլոր հրամանները:Ներկայացնում եմ նրանցից մի քանիսն
-1996 թ. Վազգեն Մանուկյանի նախագահական ընտրությունի ժամանակ Էջմիածնի շուրջ 200 ավելի երկրապահներ եւ անկապ մարդիկ զինված եղան ցուցարարների դեմ:Փառք աստծո որ հանգամանքները այլ կերպ վերջացավ որ չեղավ Մարտի 1-ի դեպքերն:ԱԺ-ի շենքի վերնահարկից, ես որպես յուրային խառնվել էի Մանվելի տղանեին եվ բարձրացանք վերեվի հարկը ես իհարկե մոտ չէի գնում բայց պարզ լսվում էր Վազգենի հրամանն «կրակել ժողովրդի կողմը »: Ինձանից էլ ուզեցին մոտ 300 հոգի լինելով նախկին և 93-94 թթ Մարտակերտի հատուկ գնդի հրմանատար:
1993 թ. Սեպտեմբեր
Ալիկ Պետրոսյանը (երկրապահի դահիճը) զանգում է իմ տեղակալին եվ Վազգենի անունից ասում է«շեֆն ասեց որ մի 300 տղաներով գնաք Երեվան ցույցերն ցրելու համար»:
Ինձ հայտնելուց հետո ես հարցրի իմ տեղակալին.
-Գյուլիսանի դիրքերն 1992 թ. Դեկտեմբերի 29-ին երբ Դուշման Համոն ու Սիսիանցի բոյով Օնիկն դիրքերն լքեցին եվ փախան մինչե երեկոյան Խաչատուրովն մոտ 30-40 զինվորներով հասել է մեզ:Ազրները համարյա մտնում էին մեր շտաբն:Մեր գաուբեցի ճիշտ կրակից վերարակնգնում էնք մի քանի ժամով թողած անպաշտպան դիրքերն:Այդ օրը զոհվեցին 2 զինվոր Համոյի եւ Օնիկի պատճառով որ մի շաբաթ հետո Վազգենը Համոյին նշանակւմ է «Արծիվ»ջոկատի հրամանատար:
Դու մենակ մի ամբոջ օր քանի զինվորի տեղ էս կռվել հարցնում եմ ես.
-Մոտ 200 զինվորի պաշտպանողական դիրքեր:
Ես նրան ասացի
-Քո համար դժվար է 300 փոխարեն մենակ ցույցերն ցրես:
Իմ տեղակալն պատասխանում է
-Հասկացա հրամանատար
Նա մենակ ներկայանալով նշված վայրը հարցնում են
-Ուր են Ձեր տղերքն
Իմ տեղակալն պատասխանում է
Հրամանատարն գտավ որ ես միայնակ բավական եմ:
Հաջորդ օրն սկսվեց ինձ հալածել բոլոր հաճույքներով Վազգենի հրամանով:
Նույնիսկ մի անգամ Սարդարաբադի օրը 28 Մայիսի 1995 թ.
երբ բոլոր երկրապահները հավաքվել էին Վազգենի շուրջը ինչ որ բան էր պատմում, ինձ տեսնեով Վազգենը գլուխը թեքեց եւ շարունակեց իր պատմությունը:Ես սպասում էի որ կվերջացնի իր պատմութունը ինձ կասի
-Ինչու չէս մոտ գալիս հրամանատար:
Բայց դա միայն իմ երեվակայությունն էր քանի որ 1995 թ ես հրաժարվեցի ՀՀՊՆ աշխատելուց չկատարելով Վազգենի հրամանն:
Վազգենն միացել է Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային 1993 թվականին։ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խոշտանգումը դասվում է՝ միջին ծանրության հանցագործությունների շարքին, հանցակազմի առկայության համար հատուկ սուբյեկ չի պահանջվում, այսինքն պաշտոնատար անձի կամ վերջինիս թողտվությամբ ուժեղ ցավի կամ մարմնական, բարոյական տառապանքի պատճառում, ինչպես նաև բացակայում է կոնկրետ նպատակը՝ այն է տուժողից կամ երրորդ անձից տեղեկատվություն կամ ինքնախոստովանության ստանալու, որոշակի գործողության կատարման համար վախեցնելու կամ պատժելու և այլն:
1994 թ. ինձ ձերբակալում է Էջմիածնի ռազմական ոստիկանության այն ժամանակվա պետ Աթանեսյան Սեյրանը որն էլ կազակերպում է իր տղերքով գրոհ ոստիկանւթյան շենքի վրա նույնիսկ ավտոմատով շատ զգույշ կրակում են շենքի վրա եվ փորձում այդ վերագրել իմ գնդի տղաների վրա որպիսի իմ վրա հոդված կոճկեն:Այդ տրուկն չանցնելով հաջորդ օրը ինձ բաց են թողնում:
Դա անբարոյականնություն է Վազգենի եղբորն նշանակել նախագահ,որ նույնիսկ նա չի իմանում ինչ է երկրապահի հոգի:Դա հասկանալու համար գոնե մի անգամ քո կաշվի վրա պետք է զգաս թե ինչպես է մեռնում երկրպահն:
-Իսկ նա…