ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ակումբներին թույլատրվել է Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում լրացուցիչ ժամանակում չորրորդ փոփոխություն կատարել: Եթե հանդիպման հիմնական ժամանակում կատարվել է երեքից պակաս փոփոխություն, թիմը չի կորցնի իր իրավունքը:
Նորամուծությունը վերաբերվում է եվրոպական բոլոր մրցաշարերին՝ Չեմպիոնների լիգային, Եվրոպա լիգային, Ազգերի լիգային ու Եվրոպայի 2020 թ. որակավորմանը: Նորությունն ուժի մեջ կմտնի 2018/2019 մրցաշրջանից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ