Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորը Հայաստանին «օկուպանտ» է անվանել

Հուլիս 05,2018 16:56

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի պատգամավոր ծագումով ադրբեջանցի Շամիլ Այրըմը, ով նաև թուրքական «Marmara group» ռազմավարական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի փոխնախագահն է, խոսել է թուրք ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի մասին։

Առաջ քաշելով հակամարտության վերաբերյալ թուրք-ադրբեջանական անհեթեթ պնդումները` պատգամավորը մասնավորապես ասել է․

«Ադրբեջանի անկախացումից ի վեր ես միշտ գնում եմ այնտեղ։ Ցանկացած հարթակում պայքար եմ մղում հայկական լոբբիի դեմ մեր օկուպացված հողերի համար։ Հայաստանն օկուպանտ պետություն է։ Նրանք պետք է դուրս գան ադրբեջանական հողերից։ Նոր շրջանում էլ որպես պատգամավոր շարունակելու եմ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի հարցում, որը Ադրբեջանի արդար գործն է։ Այսօր Ադրբեջանը այնպիսի պետություն է, որը տարածաշրջանում զարգանում է ամեն օր։ Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ուժեղ Ադրբեջանը բարեկամներին վստահություն է ներշնչում, իսկ թշնամիներին՝ վախ»։

Աղբյուր`  Yesiligdir

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031