Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճը կվերածվի «զոռբաների» վեճի՞. «Ելք»-ի առաջարկը ՀՀԿ-ականներին դուր չի գալիս

Հուլիս 05,2018 15:50

ԱԺ-ում այսօր ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստում «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը շարունակում է ներկայացնել խմբակցության առաջարկները: Դրանցից մեկն է՝ Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով բոլոր քաղաքական ուժերի համար ապահովել բանավեճերի եթերաժամանակ:

Աշխատանքային խմբում ՀՀԿ ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկը դուր չեկավ. «Միաժամանակ տասը կուսակցության միջեւ բանավեճ կազմակերպե՞լ: Դա արդյունավետ չէ: Միշտ պայքար է գնում, թե ով է ներկայացնելու քաղաքական ուժին այդ բանավեճի համար: Երբեմն «զոռբաներից» մեկին են ուղարկում բանավեճի: Ճիշտ ձեւաչափ չէ: Ավելի ճիշտ է նախատեսել, որ եթե օրինակ երկու քաղաքական ուժ պայմանավորվում են բանավեճի մասին, Հանրային հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոն պարտավոր են դա ապահովել»:

Լենա Նազարյանը Հարությունյանի դիտարկման հետ չհամաձայնեց. «Հայաստանյան քաղաքական դաշտում բանավեճեր կազմակերպելու խնդիր կա. քաղաքական գործիչները նախընտրական շրջանում խուսափում են բանավեճից, մարդիկ էլ չեն տեսնում, թե որ թեկնածուն է պատրաստված»: ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն էլ շարունակեց Հարությունյանի միտքը. «Ճիշտ է, եթե երկու քաղաքական ուժ պայմանավորվում են բանավիճել, «Հանրայինը» նրանց դիմումի հիման վրա պետք է մեկ օրում իրազեկի բանավեճի օրվա եւ ժամի մասին»:

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը նշեց. «Վստահ չեմ, որ Հանրայինը կազմակերպչական առումով կկարողանա բանավեճեր կազմակերպել: Երբ կազմակերպողի գիտելիքների մակարդակը չի հերիքում տնտեսական կամ քաղաքական թեմաներով բանավեճեր անցկացնելու համար, ունենում ենք ոչ թե բանավեճ, այլ «գյալաջիություն»: Մարդկանց մոտ էլ տպավորություն է ստեղծվում, թե հաղթեց նա, ով ավելի բարձր գոռաց մյուսի վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031