Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Ներկայիս Ընտրական օրենսգիրքն ընդունվել է բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ»

Հուլիս 05,2018 15:10

ԱԺ-ում այսօր ընթանում է ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը:

Մեկնարկին խորհրդարանական աշխատանքային խմբում ՀՀԿ ներկայացուցիչ, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը նախ հարց բարձրացրեց, թե ինչու է հանդիպմանը ներկա «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը: ԱԺ քարտուղարությունից պատասխանեցին, որ դիմել են, իրենք էլ չեն մերժել: Վիգեն Սարգսյանը նշեց՝ դեմ չէ հ/կ-ների ներկայությանը, բայց պետք էր հանձնաժողովի կարծիքը հարցնել:

Ինչ վերաբերում է ԸՕ-ին, Վիգեն Սարգսյանն ասաց. «Ներկայիս Ընտրական օրենսգիրքը քաղաքական փաստաթուղթ է, որն ընդունվել է բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ: ԸՕ-ի պարագայում մենք ժամանակին քաղաքական կամք ենք ձեւավորել եւ ապահովել այնպիսի փաստաթուղթ, որը բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի է եղել: Ամեն դեպքում, կոնսենսուսը կարեւոր է»:

Ապա աշխատանքային խմբում «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը ներկայացրեց իրենց առաջարկները: Առաջինը վերաբերում է զորամասերում հավասար քարոզչական պայմաններ ստեղծելուն. «Քաղաքական ուժերը պետք է իրենց քարոզչական նյութերը հանձնեն ՊՆ-ին,վերջինս էլ դրանք բաշխի զորամասերի միջեւ, որպեսզի զինծառայողները եւս ծանոթանան քաղաքական ուժերի ծրագրերին»: Վիգեն Սարգսյանն անհամաձայնություն հայտնեց. «Ինչու, մինչ այդ այդպես չէ՞ր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031