ԵՊԲՀ մի շարք ուսանողներ դիմում են Կառավարությանը, որպեսզի իրենց հնարավորություն տրվի ավարտել օրդինատուրան և բանակ զորակոչվեն որպես բժիշկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանող Վարդան Շահինյանը:
«Պաշտպանության նախարարության լիազորված անձի և մեր միջև արդեն տեղի է ունեցել հանդիպում, որից հետո, Պաշտպանության նախարարությունն արել է մի առաջարկություն, ըստ որի՝ տվյալ օրենքի շրջանակներում տարկետումն արդեն դուրս է եկել և տարկետման հնարավորություն կլինիկական օրդինատուրայում սովորելու համար չեն կարող տալ»:
Տարկետման հնարավորություն չկա նաև ինտերնատուրայում սովորելու համար, սակայն, ուսանողի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը այլընտրանք է առաջարկում: Ըստ դրա՝ ուսանողները հնարավորություն կստանան բանակ զորակոչվելուց հետո մեկ տարի սովորել ինտերնատուրայում, որից հետո բանակում ծառայության անցնել որպես բժիշկ:
«Եթե նրանք ինտերնատուրայի համար կարողանում են այլընտրանքային տարբերակ առաջարկել, ապա կարող են համարժեք այլընտրանք առաջարկել նաև կլինիկական օրդինատուրայի համար: Նրանք ասում են՝ մեզ պետք չէ կլինիկական օրդինատոր, մեզ պետք են ընդհանուր պրակտիկայի բժիշկ»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ