Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ լեգիտիմ, հակասահմանադրական օրենքով ընտրություն ես անցկացրել, արդյունքները ինչպե՞ս կարող են լեգիտիմ լինել». Կիմ Բալայան

Հուլիս 05,2018 13:32

Այսօր ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը «Հայացք» ակումբում ասաց. «Սահմանադրությամբ հստակ գրված է, որ ընտրությունները անցկացվում են միայն համամասնականով, բայց 12 ընտրատարածքային այդ ռեյտինգայինները սահմանադրականում չի քվեարկվում, պատճառն ի՞նչ է, վստահության պակասը: Մտածում են, որ ՍԴ-ի անդամները, քանի որ նախագահը ՀՀԿ-ից է, կարող է նման որոշում չընդունել, բայց բարեբախտաբար, ես աշխատելով այդ կոլեկտիվում, միանշանակ համոզված եմ, որ այնտեղ օբյեկտիվ որոշում կկայացվի: Կասկած չունենաք: Սա խնդիր է, որն ավելի արագ լուծման ճանապարհ է: Եթե ոչ լեգիտիմ ընտրություն ես անցկացրել, հակասահմանադրական օրենքով ընտրություն ես անցկացրել, այդ ընտրության արդյունքները ինչպե՞ս կարող են լեգիտիմ լինել: Բոլոր հարցերի պատասխանները այսօրվա միանգամից տալիս էր»:

Հարցին՝ Հրայր Թովմասյանը, լինելով նախկինում ՀՀԿ-ից, որքանո՞վ օբյեկտիվ կլինի՝ նա պատասխանեց. «Հրայր Թովմասյանը իր հայտարարության համաձայն, չի մասնակցի սահմանադրական վեճի քննարկմանը, ինքը ԱԺ-ում ասաց, որ ես ինքնաբացարկ կհայտարարեմ; Չնայած ՍԴ-ում ինքնաբացարկ գոյություն չունի, ասվեց: Բայց մարդը կարող է այդ օրերին չգալ աշխատանքի, խնդրել, որ իր բացակայությունը համարեն հարգելի»:

Իսկ թե որքանո՞վ էր ճիշտ ՍԴ նախագահի պաշտոնում նշանակել Հրայր Թովմասյանին, որը իշխող ՀՀԿ-ից էր՝ Կիմ Բալայանն ասաց. «Եթե ես հիմա դրա մասին իմ անձնական տեսակետն ասեմ, ես կդառնամ անձի դեմ, բայց մինչեւ նախագահի ընտրությունները ես հարցազրույցում ասել եմ՝ ՍԴ-ում շատ ավելի փորձառու եւ միջազգայնորեն ավելի ճանաչված մասնագետներ կան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031