Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակում եմ Մարտի 1-ի գործով դատավորների, դատախազների անուններ, որոնք պետք է պատժվեն». Արամ Մանուկյան

Հուլիս 05,2018 13:03

«Մարտի 1-ի քրեական գործն այսպիսով նոր որակ է ստացել, ինչի առթիվ կրկնակի կարելի է շնորհավորել մեր ժողովրդին: Հնարավորություն է ստեղծվել, որպեսզի գործն ամբողջական բացահայտվի»,-«Մՙեդիա կենտրոնում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրվելու եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա ներգրավելու փաստին, ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Մարտի մեկի իրադարձությունները, այդ թվում՝ տասը ցուցարարների սպանությունները տեղի են ունեցել՝ իշխանությունը զավթելու նպատակով. «Զոհերի հարազատների մոտ ժպիտ ու հույս է առաջացել. ուրախություն են ապրում, որ հանցագործությունը հնարավոր է դատապարտել, մեղավորներին էլ՝ պատժել»:

Արամ Մանուկյանը հայտնեց, որ օրերս ՀՀ դատախազությանն է փոխանցել տվյալներ, որոնք չուներ այդ կառույցը, ինչպես նաեւ՝ Հատուկ քննչական ծառայությունը. «Դրանք դատախազների, դատավորների, քննիչների եւ ոստիկանների անուններն են, որոնք իշխանությանը ձեռնտու ապօրինի որոշումներ են կայացրել՝ Աղվան Հովսեփյան, Գրիշա Միքայելյան…(ցանկն ամբողջությամբ՝ լուսանկարներում, տվյալները՝ Մարտի մեկի գործով փաստահավաք զեկույցից): Իսկ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տվել: Մի ոստիկանը միաժամանակ երեք դեպքի համար ցուցմունք է տվել՝ ասելով, թե միաժամանակ գտնվել է երեք տարբեր վայրերում»:

Արամ Մանուկյանի խոսքով, նշյալ անձանց մեծ մասն այսօր եւս պաշտոնավարում է, եւ նրանք պետք է պատժվեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031